slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Ընդլայնված խորհրդակցություն Փորձաքննությունների ազգային բյուրոյում

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Ա. Հովսեփյանը 2019 թ. հոկտեմբերի 14-ին Բյուրոյում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության ողջ անձնակազմի մասնակցությամբ:
Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են 2019 թ. սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի ունեցած Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի արդյունքները: Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամներին՝ գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու, մեծ ջանասիրությամբ և նվիրումով իրենց պարտականությունները կատարելու համար։
 Ա. Հովսեփյանը գոհունակությամբ նշել է, որ նման միասնական թիմային աշխատանքի մեջ է կայանում լավագույն արդյունքի հասնելու գրավականը:
 Խորհրդակցության ընթացքում Ա. Հովսեփյանը ներկայացրել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի հիմնադրման 15 ամյակի առիթով կազմակերպության կողմից «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականի թողարկման կարևորությունն ու նշանակությունը դատափորձագիտական ոլորտի մասնագետների գիտական հաղորդակցության միասնական հարթակի ձևավորման համատեքստում: Ընդգծվել է, որ թողարկվող պարբերականում ներկայացվելու են ինչպես միջազգային առաջավոր փորձը՝ ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների հոդվածների տպագրման միջոցով, այնպես էլ հնարավորություն է տրվելու մեր երկրի դատափորձագիտական ոլորտի գիտական հանրությանը և պրակտիկ փորձագետներին ներկայացնելու իրենց գիտական և գիտագործնական հետազոտությունների արդյունքները։
Այնուհետև Ա. Հովսեփյանը փորձագիտական անձնակազմի հետ վերլուծել է ընթացիք փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։ Մատնանշվել է ծավալուն փորձաքննություններ իրականացնող փորձագիտական ստորաբաժանումների կողմից աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական այն քայլերի ամբողջությունը, որոնք նոր թափ կհաղորդեն աշխատանքների ընթացքին, հատկապես զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառների մասնագիտական հատուկ գիտելիքների կիրառմամբ հետազոտական աշխատանքների զուգահեռ, հաջորդական, նաև համատեղ (համալիր) կատարման սահուն ընթացքի ապահովման համար: Ընդգծվել է նաև փորձագետների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների, իսկ դրանց տևական ժամանակ չբավարարման դեպքում գրավոր հիշեցումների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:
Հանձնարարականներ են տրվել կազմակերպության տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալին և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում առաջնահերթության կարգով ավարտելու նախորդ տարվանից մնացած, ինչպես նաև 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նշանակված փորձաքննությունները։
Կազմակերպության տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալ Ա.Գահնապետյանի կողմից ներկայացվել են առկա հիմնական խոչընդոտներն ու խնդիրները, որոնք փորձաքննությունների առանձին տեսակների առանձնահատկություններից և ծավալներից ելնելով ի հայտ են գալիս գործնականում՝ պահանջելով համատեղ լրացուցիչ միջոցառումների իրականացում:
Տնօրեն Ա.Հովսեպյանի կողմից խիստ կարևորվել է նաև փորձագիտական բնագավառի ենթակառուցվածքների պահպանմանն ու զարգացմանը՝ փորձաքննությունների իրականացման գիտական ապահովմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ գործող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման, նորերի ներդրման և կիրառման, փորձաքննությունների ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդների կիրառմամբ կատարման համար: 
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի շրջանակներում ապահովելու ընթացիկ հետազոտական աշխատանքների իրականացման պատշաճ ընթացքը՝ համապատասխան գիտահետազոտական աշխատանքները 2019 թվականի 4-րդ եռամսյակում ավարտելու նպատակով։
Տրվել են նաև հանձարարականներ Կազմակերպության տնօրենի ֆինանսական գծով տեղակալին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ փորձագիտական աշխատանքների ընթացքում կիրառվող նյութատեխնիկական միջոցների ու պարագանների գնման գործընթացը ժամանակին և ճիշտ կազմակերպելու, տրամադրելու և աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու համար:
Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ փորձաքննությունների և գիտության գծով տնօրենի տեղակալներին, բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին, ուսումնակրթական և որակավորման կենտրոնի պետին՝ նշված բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։
Ա. Հովսեփյանն ընդգծել է, որ դատավարական իրավասությունների և առկա հնարավորությունների սահմաններում ժամանակին լուծումներ տալու համար պետք է անհապաղ վերհանել բոլոր առկա այն խնդիրները (կազմակերպչական, նյութատեխնիկական ապահովման և այլ), որոնք այս կամ այն կերպ կարող են խոչընդոտել ինչպես հետազոտությունների բազմակողմանի և լրիվ իրականացմամբ փորձաքննությունների օբյեկտիվ արդյունքների ապահովմանը, այնպես էլ փորձաքննությունների հնարավորինս սեղմ և ողջամիտ ժամկետներում իրականացմանը: 

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow